Գլխավոր Ալբոմներ Ծրագրեր Վիդեո կլիպեր
Մենյու
mobile տարբերակ
Սեղմիր!!
Սեղմեք հղման վրա
Չատ
Հարցում
Ձեզ դուր է գալիս LIFE-STUDIO TOOLBAR-ը?
Բոլոր պատասխանները: 6
Հետաքրքիր նյութեր
aram Asatryan կլիպեր Վիդեո ԳԵղեցիկ նկար Շիշկաներ Con windows kaspersky Yandex uraaaa
Ստատիստիկա
Armenian Directory Current Position
Կայքում են: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0
Միայն սպորտ


Главная | Регистрация | Вход
80-ամյա Ժենյա Ներսիսյանը 10-ամյա տղայի դեր է խաղում - 29 Апреля 2012 - Բարի գալուստ

Главная » 2012 » Ապրիլ » 29 » 80-ամյա Ժենյա Ներսիսյանը 10-ամյա տղայի դեր է խաղում
18:47
80-ամյա Ժենյա Ներսիսյանը 10-ամյա տղայի դեր է խաղում


Էրիկ Էմանուել Շմիթի "Օսկարը եւ վարդագույն հագուստով տիկինը” կարդալուց  հետո Վահանը որոշում է կայացնում բեմադրել այն, բայց միայն համապատասխան դերասանուհու հետ. "Քանի որ ստեղծագործության մեջ ուժեղ էմոցիաներ, հոգեվիճակ, կերպարներ կան, ամեն դերասան չէր կարող խաղալ, ինձ համար կարեւոր էր խաղացող դերասանի անհատականությունը”:

"Տիկին Ժենյան ֆենոմենալ երեւույթ է. 80 տարեկանում 2 ժամ շարունակ բեմում միայնակ կարող է խոսել, թռվռալ, բարձրանալ, իջնել… այդքան էներգիա ունի: Նա պրոֆեսիոնալ դերասանուհի է, ավելորդ երկխոսության մեջ չի մտնում, ուշադիր լսում է պահանջվածը եւ աշխատում: Որոշ տեսարաններ հարմարեցրել եմ իր ներքին զգացողություններին”,- նշել է բեմադրիչը:

Վահան Բադալյանը վաղուց է ճանաչում դերասանուհուն, նրանց ծանոթությունն ու շփումն էլ սկսվել է 2006 թվականից: Բեմադրիչն այս ստեղծագործությունը տվել է տիկին ժենյային, որն էլ հավանել ու համաձայնել է. "Տպավորվեցի առաջին իսկ կարդալուց: Թեեւ 80 տարեկանում դժվար է էջերով տեքստն անգիր անել, բարդ է խաղալ 10 տարեկան տղայի դեր, չարչարվում ես, պրպտում, բայց դա քաղցր տառապանք է”:

"Օսկարը եւ վարդագույն հագուստով տիկինը” գործը պատմում է արյան քաղցկեղով հիվանդ 10-ամյա Օսկարի մասին. ներկայացվում է նրա կյանքի վերջին 12 օրը: Վարդագույն հագուստով տիկինն առաջարկում է նրան խաղ խաղալ եւ ամեն օրը հաշվել որպես տասը տարի, ամեն օր Աստծուն նամակ գրել եւ պատմել այդ օրվա մասին: Այս օրերի ընթացքում էլ բացվում են փիլիսոփայական ու հոգեբանական շերտեր` հավատի, կյանքի նկատմամբ վերաբերմունքի, տարիքի, ծնողներ-զավակներ հարաբերությունների մասին: Բեմի դեկորացիաները տեղափոխում են հիվանդանոցի սենյակ, օրացույցն էլ տարվա վերջին` դեկտեմբերի օրերն է "հաշվում”:

2 գործողությամբ դրաման, Վահան Բադալյանի հավաստմամբ, դասական մոնոներկայացում չէ, բեմում կա երկրորդ հարթակ` ուրվականների ու ստվերների մասնակցությամբ: Բեմադրիչը կարծում է` երիտասարդ դերասանուհիները, դիտելով Ժենյա Ներսիսյանի խաղը, վարպետության դաս կանցնեն: "60 տարի է` բեմում եմ, ռադիոյում, հեռուստատեսությունում, 150-ից ավելի դեր եմ խաղացել, ամեն կերպար աստիճանաբար հասունացրել եմ իմ մեջ ու լույս աշխարհ եմ բերել, դրանով ամեն անգամ ինձ երջանիկ եմ զգում, չեմ կարող չխաղալ”,-նշել է դերասանուհին:
Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհին իր 80-ամյա հոբելյանին` նախորդ տարվա նոյեմբերին արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության կողմից ոսկե մեդալի` հայ թատերարվեստի զարգացման, նաեւ սփյուռքում հայապահպանության գործում ունեցած վաստակի համար, օրեր առաջ էլ Արտավազդ թատերական մրցանակաբաշխության ժամանակ պարգեւատրվել է թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար:
Ժենյա Ներսիսյանը 1993-ին մեկնել է Լոնդոն, ուր Գեւորգ Թահթայան կիրակնօրյա հայկական ազգային վարժարանում դասավանդել է գրականություն ու գեղարվեստ, բեմադրել մի շարք ներկայացումներ. "Անգլիայում հայ շատ երեխաներ դժվարությամբ են հայերեն խոսում, բայց ոգեշնչում եմ նրանց, հայերենով խաղում են, արտասանում: Պարբերաբար գնում-գալիս եմ, վերջերս էլ մի քանի ամսով հրավիրել էին դասավանդելու”:

"Օսկարը եւ վարդագույն հագուստով տիկինը” ներկայացումը թատրոնի խաղացանկում է, այն կարող ես դիտել "Փոքր թատրոն”-ում նաեւ ապրիլի 4-ին եւ 7-ին:

Просмотров: 706 | Добавил: Admin | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 1
1 Admin  
0
COment GReq PLEASE crazy cranky bash faint faint flower dollar cranky bash flower

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]

 


Փնտրել
Օրացույց
«  Ապրիլ 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿրկ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
...
Տարածեք մեր կայքը
Արխիվ
Գործնկերներ
  • Ստեղծել կայք
  • Ամենինչ վեբ վարպետի համար
  • Ծրագրեր բոլորի համար
  • Ժամանցային երկիր
  • Ռունետայի լա կայքերը
  • Խոհանոցային բաղադրատոմսեր
  • Վիճակագրություն
    » Գրանցված են կայքում
      Ընդամենը: 11
      Նորերը ամսվա մեջ: 0
      Նորերը շաբաթվա մեջ: 0
      Նորերը երեկ: 0
      Նորերը այսօր: 0
    » Նրանցից
      Ադմինիստրատորներ: 2
      Մոդերատորներ: 0
    Ստուգվածներ: 0
     Օգտվողներ: 9
    Կարդացեք նաև


    Бесплатный хостинг uCoz