Գլխավոր Ալբոմներ Ծրագրեր Վիդեո կլիպեր
Մենյու
mobile տարբերակ
Սեղմիր!!
Սեղմեք հղման վրա
Չատ
Հարցում
Քանի տարեկան եք դուք?
Բոլոր պատասխանները: 21
Հետաքրքիր նյութեր
aram Asatryan կլիպեր Վիդեո ԳԵղեցիկ նկար Շիշկաներ Con windows kaspersky Yandex uraaaa
Ստատիստիկա
Armenian Directory Current Position
Կայքում են: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0
Միայն սպորտ


Главная | Регистрация | Вход
Արխիվ - Բարի գալուստ

Главная » Արխիվ


Փետրվարին Կիպրոսում Սերբիայի ու Կանադայի հավաքականների հետ անցկացրած հանդիպումներից հետո Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում կնահանջի 3 հորիզոնականով ու կլինի 44-րդը:

Այս մասին տեղեկացնում է http://www.football-rankings.info-ն: Թվում էր, թե Սերբիա-Հայաստան հանդիպումը ՖԻՖԱ-ն չի ներառել իր պաշտոնական օրացույցում, սակայն ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում վարկանիշներին վերաբերող էջը ցույց է տալիս, որ սերբերի խաղն ի վերջո ազդելու է Հայաստանի հավաքականի վարկանիշի վրա:

Մայիսի 31-ին Հայաստանն ընկերական հանդիպում է անցկացնելու Հունաստանի հետ: Հայաստանի առաջիկա մրցակիցը վարկանիշային աղյուսակում 13-րդն է
Դիտել են: 486 | Ավելացրեց: Admin | Ամսաթիվ: 03.03.2012 | Մեկնաբանություններ (0)



Վերջ: Հայաստանը հաղթում է 3:1 հաշվով` տոնելով առաջին հաղթանակը 2012թ. ընթացքում: Հաջորդ ընկերական հանդիպումը կամ հանդիպումները հայ ֆուտբոլիստները կանցկացնեն մայիսին: Հիշեցնենք, որ մայիսի 31-ին Հայաստանը Ավստրիայում Հունաստանի հետ ընկերական հանդիպում անցկացնելու նախնական համաձայնություն ունի:

90+5` Կամո Հովհաննիսյանը փոխարինեց Լևոն Հայրապետյանին:

90+3` ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ: 3:1: Արազ Օզբիլիս: Անվրեպ իրացրեց Օզբիլիսը 11 մետրանոցը ու իր նորամուտի խաղում դարձավ գոլի հեղինակ:
90+2` 11 մետրանոց: Արթուր Սարկիսովը 11 մետրանոց:

90+1` Նիկլեջերվուդը դեղին քարտ ստացավ Մխիթարյանին գցելու համար:

90` Իրացրին անկյունայինը կանադացիները, սակայն ամեն ինչ բարեհաջող ավարտեց Հայաստանի համար:

89` Կանադացիներն անկյունայինի իր ... Կարդալ ավելին »
Դիտել են: 465 | Ավելացրեց: Admin | Ամսաթիվ: 03.03.2012 | Մեկնաբանություններ (0)

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի հյուսիս-արեւելքում բնակելի շենքի 11-րդ հարկից հարբած տղամարդ է ընկել եւ կենդանի է մնացել:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», վկայակոչելով իրավապահ մարմիների աղբյուրը, դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչը պարզել են, թե 50-ամյա տղամարդը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, ընկել է իր բնակարանի պատուհանից:

«Տղամարդը հրաշքով կենդանի է մնացել եւ տեղափոխվել հիվանդանոց որովայնի վնասվածքով»,- հաղորդում է NEWSru.com-ը:

Դիտել են: 345 | Ավելացրեց: Admin | Ամսաթիվ: 27.02.2012 | Մեկնաբանություններ (0)

Լոս Անջելոսում տեղի է ունենում Օսկար կինոմրցանակաբաշխության 84-րդ արարողությունը: Արարողությունը վարում է ամերիկյան կատակերգակ դերասան Բիլլի Քրիսթալը: Ակադեմիան մրցանականեր է նախատեսել  25 անվանակարգերի համար:

Առաջին հաղթողներից է  Մարտին Սկորսեզեի «Ժամանակի պահապանը» արկածային ֆիլմը: Այն չորս ոսկե արձանիկ է ստացել` օպերատորական աշխատանքի եւ գեղարվեստական ձեւավորման, մոնտաժի եւ հնչյունավորման համար: Ըստ անվանակարգերի թվի` Սկորսեզեի ֆիլմը տարվա առաջատարն է. այն հանդես է գալիս  11 անվանակարգերում:

Իրանցի Ասհար Ֆարհադի  «Նադիրի եւ Սամինի ամուսնալուծությունը» դրաման  արձանիկ է ստացել «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում:

Երկրորդ պլանի լավագույն դերասանուհու անվանակարգում «Օսկար» է ստացել Օկտավիա Սփենսերը «Սպասուհին» դրամայի համար, հայտնում է ռադիո  ... Կարդալ ավելին »

Դիտել են: 375 | Ավելացրեց: Admin | Ամսաթիվ: 27.02.2012 | Մեկնաբանություններ (0)

Հայաստանի բռնցքամարտիկները անհաջող հանդես եկան Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում:

«Stranja» անվանումը կրող բռնցքամարտի միջազգային ավանդական մրցաշարի կիսաեզրափակիչ փուլ մտած մեր երեք մարզիկներն էլ պարտություն կրեցին եւ ժամանակից շուտ ավարտեցին ելույթները:

49 կգ քաշային, 2008թ Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Դանիելյանը միավորներով զիջեց բուլղարացի Ալեքսանդր Ալեքսանդրովին` 9:25:

81 կգ քաշային կարգում մեր Արթուր Խաչատրյանը 4:15 հաշվով պարտվեց կուբացի Խուլիո Սեզար Լա Կրուս Պերասին, իսկ գերծանր քաշային Սերգո Պողոսյանը տանուլ տվեց Ազատության կղզու մյուս ներկայացուցիչ Էրիսլանդի Սավոն Գոտիլային` 4:13:

Դիտել են: 431 | Ավելացրեց: Admin | Ամսաթիվ: 26.02.2012 | Մեկնաբանություններ (0)

Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն Աղասի Աղասյանի հաղթանակով ավարտվեց ծանրամարտի Հայաստանի առաջնության 85 կգ քաշայինների մրցաշարը: Աղասյանը երկամարտում հավաքեց 359 կգ: 345 կգ արդյունքով երկրորդ տեղը գրավեց Տիգրան Կարապետյանը: Բրոնզե մեդալը նվաճեց Նորայր Տոնոյանը` 340 կգ:
Դիտել են: 430 | Ավելացրեց: Admin | Ամսաթիվ: 26.02.2012 | Մեկնաբանություններ (0)

Հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի` Թբիլիսիում գտնվող բնակարանի առք ու վաճառքի պայմանագիրը փետրվարի 23-ին կնքվել է եւ բանալին հանձնվել հայկական կողմին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, ով այդ պահին գտնվում էր Թիֆլիսից-Երեւան ճանապարհին: «Բանալիների զրնգոցը լսեցիր»,- ասաց Լեւոն Անանյանը` զրնգացնելով դրանք:

Նրա խոսքով` հայկական կողմը բնակարանը ձեռք բերելու համար վճարել է 145 հազար դոլար, որը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը փոխանցել է Համահայկական գրական հիմնադրամին:

Բանալիները ժամանակավորապես կհանձնվեն Համահայկական գրական հիմնադրամին, մինչ տունը վերանորոգվի եւ գործարկվի` որպես Հովհաննես Թումանյանի անվան մշակութային օջախ:

Հարցին, թե հնարավո՞ր է` բանալիները հանձնեք Վարդան Ղուկաս ... Կարդալ ավելին »

Դիտել են: 413 | Ավելացրեց: Admin | Ամսաթիվ: 26.02.2012 | Մեկնաբանություններ (0)

« 1 2 3 4

 


Փնտրել
Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿրկ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
...
Տարածեք մեր կայքը
Արխիվ
Գործնկերներ
  • Ստեղծել կայք
  • Ամենինչ վեբ վարպետի համար
  • Ծրագրեր բոլորի համար
  • Ժամանցային երկիր
  • Ռունետայի լա կայքերը
  • Խոհանոցային բաղադրատոմսեր
  • Վիճակագրություն
    » Գրանցված են կայքում
      Ընդամենը: 11
      Նորերը ամսվա մեջ: 0
      Նորերը շաբաթվա մեջ: 0
      Նորերը երեկ: 0
      Նորերը այսօր: 0
    » Նրանցից
      Ադմինիստրատորներ: 2
      Մոդերատորներ: 0
    Ստուգվածներ: 0
     Օգտվողներ: 9
    Կարդացեք նաև


    Бесплатный хостинг uCoz