Գլխավոր Ալբոմներ Ծրագրեր Վիդեո կլիպեր
Մենյու
mobile տարբերակ
Սեղմիր!!
Սեղմեք հղման վրա
Չատ
Հարցում
Գնահատեք իմ կայքը
Բոլոր պատասխանները: 11
Հետաքրքիր նյութեր
aram Asatryan կլիպեր Վիդեո ԳԵղեցիկ նկար Շիշկաներ Con windows kaspersky Yandex uraaaa
Ստատիստիկա
Armenian Directory Current Position
Կայքում են: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0
Միայն սպորտ


Главная | Регистрация | Вход
Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակին նվիրված ինքնուս ստեղծագործողների փառատոն է կազմակերպվում - 14 Июня 2012 - Բարի գալուստ

Главная » 2012 » Հունիս » 14 » Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակին նվիրված ինքնուս ստեղծագործողների փառատոն է կազմակերպվում
12:23
Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակին նվիրված ինքնուս ստեղծագործողների փառատոն է կազմակերպվում

Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակին նվիրված միջացոռումների շրջանակում հուլիսի 10-ից մեկնարկում է ինքնուս ստեղծագործողների փառատոն, որը կլինի երկու փուլով: Այս մասին, այսօր՝  հունիսի 14-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Սայաթ-Նովա» մշակութային միության նախագահ Թովմաս Պողոսյանը:

Փառատոնի առաջին փուլը կկայանա  մարզերում, որտեղ կընտրեն տվյալ մարզերից հայտ ներկայացված մասնակիցների ընտրությունը, որից հետո լավագույնները կգան Երեւան՝ մասնակցելու երկրորդ փուլին: Թովմաս Պողոսյանը նշեց, որ արդեն հետաքրքրություն կա մասնակիցների կողմից, հայտերը ուղարկվում են  մարզպետարաններ, տարիքային սահմանափակում չկա:

Նրա խոսքով՝ փառատոնի նպատակն է ասպարեզ բերել այն մարդկանց, ովքեր օժտված են ստեղծագործելու լուրջ շնորհքով, սակայն մինչ այսօր հնարավորություն չեն ունեցել ներկայանալու: Փառատոնի ավարտը հուլիսի 30-ն է:

Անդրադառնալով Սայաթ-Նովայի ծննդյան թվի վերաբերյալ առաջացող վեճերին՝ նա նշեց, որ  մեր գերխնդիրը ոչ թե Սայաթ-Նովայի ծննդյան թվականի ճշգրտումն է, այլ նրա արվեստը հնարավորինս ժողովրդին հասցնելը, ապրեցնելը: Նա կարեւորեց Հայաստանի բոլոր պետական կոլեկտիվների ծրագրերը Սայաթ-Նովայով հագեցնելը:

Ասուլիսի մյուս բանախոսը՝ Աշուղ Աստղանուշը, նշեց, որ ինքը ստեղծագործել է մանկուց, դրան նպաստել է նաեւ բանասիրական կրթությունը, բայց ավելի շատ ստեղծագործելու հնարավորությունը տրվել է Աստծո կողմից: «Ով չանցնի Ջիվանիի դպրոցը, երգերը կմնան թերի: Աշուղի երգը երբեք չի արժեւորվի, եթե չգա ու չգտնի այդ սուրբ բոստանը»,- ասաց նա:

Նշենք, որ 2012թ Սայաթ-Նովա մշակութային միությունը հայտարարել է «Սայաթ Նովայի տարի», տարին սկսվել, կշարունակվի եւ կավարտվի Սայաթ-Նովային նվիրված միջոցառումներով: Աշնանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ կանցկացվի նաեւ Սայաթ-Նովային նվիրված միջազգային փառատոն, գիտական նստարջան: Նրանք համերգային շրջագայությամբ մեկնելու են Արցախ, Վրաստան, ՌԴ-ի հայաշատ քաղաքաներ: «Մենք գնում ենք երգելու հայ զինվորի համար»,- ասաց Թովմաս Պողոսյանը:

Պատրաստում են հրատարակչության  «Սայաթ-Նովա, խաղեր», «Սայաթ-Նովան՝ աշուղների խաղերի մեջ» ժողովածուները, որտեղ ընդգրկվելու են Սայաթ-Նովային ձոն գրված հեղինակների ստեղծագործությունները:

Просмотров: 670 | Добавил: Admin | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]

 


Փնտրել
Օրացույց
«  Հունիս 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿրկ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
...
Տարածեք մեր կայքը
Արխիվ
Գործնկերներ
  • Ստեղծել կայք
  • Ամենինչ վեբ վարպետի համար
  • Ծրագրեր բոլորի համար
  • Ժամանցային երկիր
  • Ռունետայի լա կայքերը
  • Խոհանոցային բաղադրատոմսեր
  • Վիճակագրություն
    » Գրանցված են կայքում
      Ընդամենը: 11
      Նորերը ամսվա մեջ: 0
      Նորերը շաբաթվա մեջ: 0
      Նորերը երեկ: 0
      Նորերը այսօր: 0
    » Նրանցից
      Ադմինիստրատորներ: 2
      Մոդերատորներ: 0
    Ստուգվածներ: 0
     Օգտվողներ: 9
    Կարդացեք նաև


    Бесплатный хостинг uCoz